Ուղվածությունը և գործունեությունը՝

“Բեսթ սիսթեմս" ընկերությունն աշխատում է 2016 թվականից ինժեներական համակարգերի շուկայում: Աշխատանքում և կյանքում մենք առաջնորդվում ենք "նոր նպատակներ՝ բարձր նվաճումներ" կարգախոսով: Որակը մեր ընկերության ռազմավարության հիմնական տարրն է: Մենք վերահսկում ենք ծրագրի որակը և ժամկետների պահպանումը աշխատանքի իրականացման յուրաքանչյուր փուլում: Նախագծերի իրականացման ընթացքում " Բեսթ սիսթեմս " ընկերությունը կարող է հանդես գալ ինչպես ընդհանուր առմամբ օբյեկտի ստեղծման գլխավոր կապալառուի, այնպես էլ անհրաժեշտ ինժեներական համակարգերի ներդրման կապալառուի դերում: Մենք ունենք մեր ռեսուրսները նախագծային աշխատանքների ամբողջ ցիկլը իրականացնելու համար `դիզայնից մինչև շահագործում, ինչպես նաև հետագա սպասարկում:

Պրոֆեսիոնալ և սրտացավ մոտեցում յուրաքանչյուրին

Յուրաքանչյուր հաճախորդի և ծրագրի համար մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ պահպանելով վերջնաժամկետները և ստանալով անհրաժեշտ արդյունքը: Ընկերությունում առկա է PMI միջազգային ստանդարտով նախագծերի կառավարման համակարգ, որը մեզ թույլ է տալիս իրականացնել նախագծերը նվազագույն ծախսերով և անհրաժեշտ ժամկետներում:

Հուսալիություն

Մենք պատասխանատու ենք մեր կատարած բոլոր նախագծերի համար: Ընկերության սեփական ​​պահեստը՝ արտադրանքի անընդհատ թարմացվող տեսականիով, մեզ թույլ է տալիս օպերատիվ աշխատել և ծրագրի իրականացման ընթացքում սարքավորումների առաքման համար ժամանակ չկորցնել: " Բեսթ սիսթեմս " ընկերությունը կարող է բավարարել ինժեներական համակարգերի պահանջարկը նոր ձեռնարկության բացման, ընկերության ընդլայնման կամ գոյություն ունեցող համակարգերի արդիականացման ժամանակ: Փորձը, պրոֆեսիոնալիզմը և պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումը մեզ համար կայուն տեղ են ապահովում շուկայում, ինչի մասին վկայում են մեր հաճախորդների դրական արձագանքները:

Կադրեր

Մեր աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են՝ երկրի առաջատար համալսարանների շրջանավարտներ: Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի պահպանմանը: Մեր փորձագետները մշտապես հաճախում են սեմինարների, վերապատրաստվում սարքավորումների և ծրագրերի արտադրողների կողմից:

Գործունեության ուղվածությունը

Անվտանգության համակարգեր՝

  • Անվտանգության (պահպանական) ահազանգման/ազդանշանային համակարգեր
  • Տեսահսկման համակարգեր (CCTV)
  • Հակահրդեհային համակարգեր
  • մուտքի/ելքի հաշվառման համակարգեր

Օդափոխության, ջեռուցման,հովացման համակարգեր՝՝

  • ջեռուցման կաթսաներ և համակարգեր
  • օդորակիչներ (կոնդիցիոներներ)
  • Օդամուղներ
  • Ջեռուցման պոմպեր

Ավտոմատացում՝

  • «խելացի տուն» համակարգեր
  • ավտոմատ դարպասներ
  • Շենքի սմարթ կառավարման համակարգեր
  • Ինվերտորներ

Արտադրական տեխնիկաներ՝

  1. Խոհանոցային տեխնիկա
  2. լվացքատան տեխնիկա
  3. Սառնարանային խցեր